Բռնաբարելն ու գլխատելը արդեն քրեորեն պատժելի չէ Հայաստանում

շմայսՓաստորեն կարելի է հրապարակային հայտարարել բռնաբարելու և գլխատելու մտադրության մասին և որևէ պատժի չարժանանալ: Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյան վճռել է, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) արդարացիորեն քրեական գործ չի հարուցել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (լուսանկարում) դեմ:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով՝ խնդրելով վերջինիս նկատմամբ հարուցել քրեական գործ, սակայն ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով կողմերը դատական նիստին չէին ներկայացել՝ խնդրելով բողոքի քննությունը շարունակել իրենց բացակայությամբ: Դատարանը, հիմք ընդունելով կողմերի՝ պատշաճ կերպով ծանուցված լինելը և ներկայացված հիմնավորումները, որոշեց դատական նիստը շարունակել բողոքաբերի և վարույթն իրականացնող մարմնի բացակայությամբ: Նախագահող դատավոր Լ. Ավետիսյանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը, որից հետո, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Քիչ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով ներկայացված բողոքը՝ հաստատելով հիշյալ որոշման օրինականությունը:

Դիտվել է 182 անգամ
 


Այս թեմայով