Բուն հեղափոխությունը սկսվեց

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց իր հրաժարա­կանի մասին, և Հայաստանը թևակոխեց, այսպես ասած, ժամանակավոր կառավար­ման շրջան, խորհրդարանի երկշաբաթյա լուծարման փուլ, որը, խոշոր հաշվով, պահվում է, այսպես ասած, քաղաքա­կան համաձայնությունների վրա: Մյուս կողմից՝ քաղաքա­կան համաձայնություններն էլ, իրենց հերթին, պահվում են հասարակության այն վստահության քվեի վրա, որ ունի Նիկոլ Փաշինյանը: Կամ այլ կերպ ասած՝ այդ քաղաքա­կան համաձայնությունը պահ­վում է թավշյա հեղափոխու­թյան փաստի վրա, որն էլ ուղ­ղակի այլընտրանք չի թողել քաղաքական ուժերին, քան համաձայնել դեկտեմբերին արտահերթ ընտրություն անե­լու հանրային օրակարգին:

Այս իրավիճակում դարձյալ հրատապ են հնարավոր ռիս­կերն ու վտանգները, որոնց մասին խոսվում է նախկին հա­մակարգի, այսպես ասած, ռևանշի կամ հակահեղափոխու­թյան առումով:

Սակայն դար­ձյալ պետք է վերադառնանք ելման կետ, այսինքն՝ թավշյա հեղափոխության կայացման փաստին: Եթե այդ փաստը կա, ապա ռիսկերն ու վտանգ­ները, ըստ էության, ենթակա են այդ փաստին, և ոչ թե հակառակը:

Իսկ արդյո՞ք թավշյա հեղա­փոխության փաստը կախված էր կամ ենթակա էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշ­տոնից: Դարձյալ պետք է պարզ նայենք իրողությունների և դեպքերի հաջորդակա­նությանը: Նիկոլ Փաշինյանն է թավշյա հեղափոխության ար­դյունքում դարձել վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում է տեղի ունեցել թավշյա հեղա­փոխությունը: Իսկ ներկա­յումս, թեև Փաշինյանը հրա­ժարական է ներկայացնում, սակայն պահպանում է վար­չապետի պաշտոնակատարի կարգավիճակը, այսինքն՝ թե­կուզ այդ կարգավիճակով, սակայն կառավարման համա­կարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:

Սակայն, այս ամենով հան­դերձ, գլխավորը դարձյալ այն է, որ գործնականում ամեն ինչ ենթարկվում է թավշյա հեղա­փոխության տրամաբանու­թյանը և գոյությանը: Եվ հենց դրա համար էր նաև, որ անհ­րաժեշտ էր գործընթացն իրա­կանացնել հնարավորինս շուտ, քանի որ մայիս-հունիսին բավական բարդ է կան­խատեսել, թե ինչ տրանսֆոր­մացիաների ենթարկված կլի­ներ իրավիճակը ամենատար­բեր գործոնների բերումով, արդյունքում դժվար է ասել, թե մենք ինչպիսի հեղափոխական երաշխիք կունենայինք: Եվ այդժամ առաջանում էին ար­տահերթ ընտրությունը հենց հեղափոխության արդյունքին համահունչ ապահովելու մեծ վտանգներ և ռիսկեր:

Միով բանիվ, չունենք և չենք կարող ունենալ 100 տոկոս երաշխավորված իրավիճակ, երբեք, և այս մասին, իհարկե, շատ ենք խոսել: Սակայն միա­ժամանակ նաև պետք է նկա­տել, որ այս իրավիճակը թերևս ամենաերաշխավորվածն է, եթե դիտարկենք բոլոր հնա­րավոր ներքին ու արտաքին բաղադրիչների ամբողջու­թյան համադրության ու այսպես ասած՝ ներդաշնակության մեջ: Ըստ էության, Հայաստանն ավարտում է թավ­շյա հեղափոխությունը: Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը սպառվելու տարբերակից գերադասվում է հեղափոխու­թյունն ավարտելու տարբերա­կը, կիսատ չթողնելու տարբե­րակը: Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, բնականաբար՝ ար­դեն իր ռազմավարական, խորքային ռիսկերով և բնականաբար՝ ահռելի հնարավո­րություններով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով