Բունդեսթագում հայոց ջարդերի մասին բանաձեւի վերնագրում կլինի ցեղասպանություն բառը

3DED66CB-15E8-42C7-B7F9-AC717E0434AC_cx0_cy2_cw0_mw1024_s_n_r1Գերմանիայի Բունդեսթագը որոշել է դատապարտել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը` հունիսին ներկայացվելիք բանաձեւի վերնագրում օգտագործելով հենց ցեղասպանություն եզրը, այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով` չնայած Թուրքիայի բողոքներին, խորհրդարանի խմբակցությունները` Կանաչները, Սոցիալ-դեմոկրատներն ու ՔԴՄ-ն, չեն պատրաստվում կեղծ հարգանք ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ:

«Իհարկե Գերմանիան ունի Թուրքիայի կարիքը, սակայն Բունդեսթագը չի պատրաստվում զիջումների գնալ Հայոց ցեղասպանության հարցում»,- նշում է թերթը: Երկարատեւ բանավեճերից հետոխորհրդարանի խմբակցությունները ներկայացրել են միասնական բանաձեւ,  որում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը` «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին»,-ասված է փաստաթղթի վերնագրում:

Դիտվել է 196 անգամ
 


Այս թեմայով