Բուլղարիայում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը

Բուլղարիայի հյուսիս-արևելքում գտնվող Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի տուն» պատմամշակութային համալիրում կտեղադրվի հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru կայքը

«Կիրիլիցայի տուն» համալիրի հիմնադիր, գործարար Կարեն Ալեքսանյանը ասել է, որ տեղադրվելու է մոտ 80 հուշարձան՝  նվիրված տարբեր ժողովուրդների ու երկրների ականավոր գործիչներին: Դրանց շարքում հայ ժողովրդին ներկայացնելու է ականավոր գործիչ և փիլիսոփա Գարեգին Նժդեհը: Նա մանրամասնել է, որ նախորդ շաբաթ այցելել է Հայաստան ու խորհրդակցել մասնագետների հետ, որպեսզի Նժդեհի արձանը պատրաստվի ամենաբարձր մակարդակով: Նա նշել է, որ արձանը  կտեղադրվի 2018թ. ամռանից ոչ շուտ:

Հայտնի է, որ Նժդեհից բացի համալիրում տեղադրվելու են Պուշկինի, Դոստոևսկու և Եսենինի արձանները:

Այս թեմայով