Բուլղարիայի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

 Բուլղարիայի նախագահ  Ռումեն Ռադեւի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւանի քաղաքապետ։ տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Ռումեն Ռադեւը գրառում է կատարել հուշամատյանում: Բուլղարիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հիշատակի պուրակում:

 

Այս թեմայով