«Բուլկի» Արամին ազատեցին աշխատանքից

RԱյսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ):

Նրա փոխարեն կոմիտեի նախագահ է նշանակվել Արսեն Հարությունյանը:

Արամ Հարությունյանը հայտնի է նրանով, որ շատ ուժեղ «նյուխ» ուներ, մշտապես հայտնվում էր շատ «յուղոտ» պաշտոններում: Վերջին պաշտոնը իսկապես «ջրիկ» դուրս եկավ: Ինչևէ, նա ջրից չոր դուրս եկավ, հենց թեկուզ դրա համար կարող է թաքուն խաչակնքել:

Մենք արդեն գրել ենք, թե ինչպես է նա քաղաքաշինության նախարար եղած ժամանակ սեփականացրել կառավարության շենքի հարևանությամբ` Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքը: Մատների վրա ֆռռացրել է կառավարությանն ու սեփականացրել, հետո նույն այդ կառավարությանը արդեն մի քանի տարի է շենքը վարձով է տալիս: Այս հասցեում է գտնվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

Եվ վերջապես, Արամ Հարությունյանն այն պաշտոնյան է, ում դեմ քրեական գործ է բացվել գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով, որով վերջինս Հարությունյանին մեղադրում է իրենից 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ:

Դիտվել է 705 անգամ
 


Այս թեմայով