Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց

Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել և կոչ արել քաղքացիներին միանալ իրենց ի պաշտպանություն Հայաստանում առկա քաղբանտարկյալների.«Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ

Մայիսի 24-ին, ժամը 12-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմաց մեկնարկելու է բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Զանգվածային լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանման:

Միասի՛ն կառուցենք Նոր Հայաստանը:  Հայաստանն առանց քաղբանտարկյալների»,-ասվում է հայտարարության մեջ:

Այս թեմայով