Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Բողոքի ակցիա ՀՀԿ գրասենյակի դիմաց

Բողոքի ակցիա ՀՀԿ գրասենյակի դիմաց

dsc00452-copyՍեպտեմբերի 21-ին քաղաքացիները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀԿ գրասենյակի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքում բացվաց էջից, որտեղ տեղադրված է հայտարարությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԹ՝ Մատենադարանի ստորոտից մինչև իշխանությունը յուրացրած ՀՀԿ-ի գրասենյակ:

Մեկնարկը ժամը 13.00, սեպտեմբերի 21-ին: Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, ոչ միայն տոն պետք է լինի, այլև պայքարի օր, հանուն իրական անկախության, հանուն արտաքին և ներքին ինքնիշխանության: Հայաստանում իշխանությունը զավթած վերնախավը շարունակում է ոտնահարել մեր ինքնիշխանությունը` մի կողմից հանձնելով մեզ մեկ այս, մեկ այն վերպետական կազմավորմանը, մյուս կողմից միաբևեռ կուսակցապետական կարգ պարտադրելով: Անկախության օրը մենք ևս մեկ անգամ պետք է ոչ ասենք թե Եվրասիական տնտեսական միությանը, թե Սերժ Սարգսյանի հեղինակած սահմանադրությանը, թե ՀՀԿ-ի այլևս անհանդուրժելի իշխանությանը:

Դիտվել է 167 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy