Բողոքի ակցիա ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Ռուբեն Հայրապետյանը ուղղաթիռ է նվիր ստացելԵրկրպագուների First Armenian Front շարժումը հանդես է եկել հայտարարությամբ` կապված նոյեմբերի 16-ին կայանալիք երթի հետ:

«Նոյեմբերի 16-ին տեղի կունենա պահանջատիրական երթ դեպի ՀՖՖ: Շուրջ 7 տարի Երևանում և 3 տարի արտերկրում ՖԱՖ-ը մարզադաշտ հավաքականի խաղերին գնում է հայ երկրպագուների միասնական հուժկու երթով՝ խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոն, մթնոլորտ ստեղծելով հայ երկրպագուների շրջանում:

Այս ընթացքում դեպի մարզադաշտ մեզ միացել են տասնյակ հազարավոր երկրպագուներ: Հիմա այնպիսի ժամանակներ են երբ չունենք ինչ որ բան տոնելու առիթ, մեր փողոցներում տոն չի, մենք դուրս ենք գալիս պահանջի և բողոքի, կոչ ենք անում բոլոր ազատ հոգով երկրպագուներին միանալ մեզ այս անգամ ևս, կարևորագույն երթին կիսել մեզ հետ ճանապարհը:

Հանդես ենք գալիս համախմբման և միավորման կոչով: Մասնակցեք պահանջատիրական երթին. վաղը 17:00-ից հավաքվում ենք Արամ Խաչատրյանի արձանի մոտ, երթը կմեկնարկի 18:00»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է 108 անգամ
 


Այս թեմայով