Բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու ու դատվելու են, հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է. Նիկոլ Փաշինյան

Այսօր Իջևանում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Վարչապետ Նիկոլ Փաշինյան խոսել է ընտրություններից ու հայտարարել, որ պետք է երկրում բացառվի ընտրակաշառքով ընտրելը. «Ով ընտրակաշառքով ձայն է տալիս, նա քանդում է իր երեխայի ապագան։ Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու ու դատվելու են։ Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է, բոլորը բռնվելու և դատվելու են։ Փողով ընտրություններ առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից, ընդհանրապես, որովհետև փողով, մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն, մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո էլ գնան էդ թալանած փողերը ծախսեն, ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև իրենց կենդանի պաշտպանող չկա»։

Այս թեմայով