Բոլորս կինոդերասաններ ենք. ԱԺ պատգամավոր Գ. Պետրոսյան

 ԱԺ քառօրյա հերթական նիստի ժամանակ, Կառավարության կողմից ներկայացված  «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու օրենքի նախագիծը ԱԺ-ում տարաբնույթ բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: 

«Ծառուկյան» դաշինք  խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, հղում անելով Սահմանադրությանը, ասաց. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքով, որը բացառում է մարդու իրավունքների հաշվին ինչ-որ հանրային հարցեր լուծելու իրավաբանական հնարավորությունը:

 2-րդ մտահոգությունս հետևյալն է, ընկերներ մենք բոլորս անկախ մեր 1-ին կամ 2-րդ մասնագիտությունից ՝ նաև կինոդերասաններ ենք. փողոցում նկարվում ենք, աշխատանքի վայրում նկարվում ենք, ավտոմեքենայով նկարվում ենք, մնում էր նաև մեր բնակարաններում նկարվեինք և այսքանից հետո ոչինչ մեզ չի խանգարում հայցել միջազգային կառույցների աջակցությունը, մեզ հայտնի դերասանների ցանկում ընդգրկելու ուղղությամբ»,-եզրափակեց Պետրոսյանը:

 


Այս թեմայով