Բոլորն իմ բարեկամն են, այդ թվում՝ Դուք. Գալուստ Սահակյան

19.11.13-4474Գալուստ Սահակյան ՀԱԿԱյսօր համացանցում լուրեր էին շրջանառվում, թե իբր ՀՀԿ հայտնի տատիկը ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանի ոչ հարազատ  քույրն է և իբր  այս մասին հայտնել է ՀՀԿ-ականներից մեկը: Ըստ լուրերի՝  այդ աղբյուրը նշել է, որ տատիկին ամեն անգամ «թեժ կետեր» ուղարկելիս վճարում են որոշակի գումար:  Եվ որ այդ բարեկամական կապը խիստ գաղտնի է պահվում:

Politik.am-ի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատրաստվում է այս  լուրերը հերքել կամ ինչ-որ կերպ արձագանքել:

Ի պատասխան մեր հարցին՝ Գալուստ Սահակյանը նշեց.

«Ամբողջ հայ ժողովուրդն է իմ բարեկամը, իսկ թե ինչ տատիկի մասին է խոսքը,չգիտեմ:»

Երբ փորձեցինք «հուշել», թե ով է ՀՀԿ-ական տատիկը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Անտրամաբանական հարց եք տալիս, ես չգիտեմ այն տատիկներին, որոնք խանգարում են: Չեմ ճանաչում, երկրորդն էլ՝ ինչ է նշանակում բարեկամ, բոլորն էլ իմ բարեկամն են, Դուք էլ»:

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով