Բոլորին հուզում է, բացի Գագիկ Ծառուկյանից

gagik-tzarukyanԺամանական անցնում է, իսկ որոշ լրատվամիջոցների համար  Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով դիտումներ հավաքելը չի դադարել: Օրերս լրատվամիջոցներից մեկը կրկին անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն: Լրատվամիջոցը մասնավորապես գրել էր.«Վերջերս Գագիկ Ծառուկյանը եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել:

Մեր տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, եւ երբ հարմար առիթ ստեղծվի, ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է նորից սահուն անցում կատարել քաղաքական դաշտ»,-գրել էր լրատվամիջոցը:

Իհարկե վստահ կարելի է ասել, որ նման հրապարակումները հետագայում ևս չեն դադարի, սակայն անհասկանալի է, որ այս լուրը արտատպում են իրենց լուրջ լրատվամիջոց համարողները և այն ներկայացնում հանրությանը:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը հուզում է շատերին, բացի Գագիկ Ծառուկյանից:

Դիտվել է 236 անգամ
 


Այս թեմայով