Բոլորը կարծում էին, որ ՀՀ իշխանությունները համարձակություն կունենան գեթ մեկ անգամ գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ

Հովիկ Աբրահամյան«ժողովուրդը» գրում է. «Մինչեւ երեկ բոլորը կարծում էին, որ ՀՀ իշխանություններն իրենց մեջ համարձակություն կունենան գեթ մեկ անգամ Հայաստանի պատիվը պահել եւ գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ:

Բանն այն է, որ երբ Ղազախստանի առաջարկով Երեւանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխվեց, գրեթե վստահություն կար, որ ՀՀ իշխանություններն առնվազն ձեռնպահ կմնան այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով մասնակցելուց: Ի վերջո, ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից տեղափոխվել էր Ադրբեջանին չնեղացնելու պաշտոնական պատճառաբանությամբ:

Սակայն երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, մեկնել է Մոսկվա` ակամա ընդունելով Ադրբեջանին չնեղացնելու մասին հնչած մտահոգությունը: Մինչ այդ առավել իրատեսական էր համարվում այն տարբերակը, որ Մոսկվա կմեկնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ի դեպ, նկատենք, որ այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկու տարին: Ու թեեւ նրան ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվեւդեւը հրապարակավ հրավիրեց Մոսկվա, այնուամենայնիվ, թերեւս միակ պաշտոնական այցն է, որը բացասաբար ընդունվեց երկրի ներսում` որպես անսկզբունքայնության դրսեւորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 698 անգամ
 


Այս թեմայով