Բոլորը զենք են առնում Սերժ Սարգսյանին սպանելու համար

   «Պարոն Սարգսյան էտ ինչու՞ համար է, որ ցանկացած մարդ զենք պետք է վերցնի ընկնի ձեր հետևից, ով ինչ զենք առնի թիրախը դուք եք, ինչից ենթադրեցիք , որ այդ իգլա կոչված խողովակը, որը սարքեցին կոտրեցիք ազգային հերոսի գլխին , հենց ձեր վրա էր ուղղված, մի քիչ անհարմար է չէ»,- ասուլիսի ժամանակ ասաց  ԱԱԾ պետի նախկին տեղակալ
Գուրգեն Եղիազարյանը հավելելով, որ վերջին 1 տարվա ընթացքում արձանագրվել է 4 դեպք, որ Սարգսյանի հետևից են ընկել.

 « պարոն Սարգսյան սկսած էն թվացյալ ահաբեկչությունից՝ հիվանդ  Շիրխանյանին սայլակի վրա , որ բերում եք դատարան , որ ձեր վաղեմի շեֆն էր, վերջացրած Սամվել Բաբայանով, բոլորը ձեր դեմ էին դուրս գալու՞ . էտ աղջկան ուղարկեք ցանկացած խանութ, փողոց, և այդ աղջիկը կձայնագրի թե ձեր մասին ինչ են խոսում ասում, անգամ ձեր համախոհները, հիմա ինչ անենք , ամբողջ հայ ազգին դատի տա՞նք բանտերը լցնե՞նք»:

Եղիազարյանը անդրադառնալով Սամվել Բաբայանի գործին և ազատազրկմանը նկատեց , որ հայտանբերվածը զենք չէր.« պարոն նախագահ, պատերազմի միջով անցած մարդ եք, այդ զենքով անգամ ճնճղուկ հնարավոր չէ խոցել, որովհետև մասեր են պակաս զենքից, ու ցուցմունք տվողը ցուցմունքը փոխել է, բա ինչի եք 6 տարի կարդալ տալիս ազգային հերոսի վրա, ով հասակով մեկ կանգնել և մեկ քայլ չի նահանջել պատերազմից»:

 

 


Այս թեմայով