Բնապահպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին

downloadՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2007թ. ի վեր, ըստ էության չի տիրապետում իրավիճակին: Մեր զրուցակիցը նշեց, որ խորհրդային տարիներից եղել է 599 խորքային հոր, որից միայն 14-ն ունի ջրօգտագործման թույլտվություն: Իսկ ահա քննչական մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում  են, որ Ա.Հարությունյանը պետք է պարզապես երկարացներ ջրօգտագործողների թույլատրության ժամկետները, այլ ոչ թե նոր մարդկանց հորատանցքի օգտագործման թույլտվություն տար: Այս խառնաշփոթի հետեւանքը եղել է այն, որ ընդերքը դատարկվում է: Այս առիթով քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով