Բնակարաններ՝ վթարային շենքի բնակիչներին

unnamed (1)Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին որոշել է Շինարարների փողոցի 6/1 և 15 հասցեներում գտնվող նորակառույց շենքերից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 6 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց օտարել քանդման ենթակա Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքի։ Այդպիսով, ըստ էության, վերջնական լուծում է տրվել վերը նշված վթարային շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդրին: Հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նշված ծրագիրը ոչ թե բնակարանային պայմանների բարելավման, այլ փոխհատուցման ծրագիր է և վթարային բնակարանների փոխարեն բնակիչներին տրամադրվել են համարժեք մակերեսով նոր բնակարաններ:

Ավագանին հավանություն է տվել 2016թ. հուլիսի  1-ի  դրությամբ  կազմված  Երևան  քաղաքի հողային հաշվեկշռին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Դիտվել է 101 անգամ
 


Այս թեմայով