Home » ՄԱՄՈՒԼ » Բյուջեն կարող է թերակատարվել մինչև 75 միլիարդ դրամով. «ՀԺ»

Բյուջեն կարող է թերակատարվել մինչև 75 միլիարդ դրամով. «ՀԺ»

Բյուջե«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն, այս տարվա առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 695.2 միլիարդ դրամ և անցած տարվա նույն ժամանակահատվածում հավաքվել էր ճիշտ նույնքան:

«Մինչև տարեվերջ հարկային եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ, որպեսզի պետական բյուջեն կատարվի:

Այսինքն, առաջիկա 4 ամիսների ընթացքում պետք է հավաքագրվի ևս 434 միլիարդ դրամ, կամ միջինը 108 միլիարդ դրամ ամսական: Սա անհավանական է թվում: Անցած տարվա նույն ամիսներին հավաքագրվել է 368 մլրդ, կամ միջինը 92 միլիարդ դրամ ամսական:

Եվ եթե նույն միտումները պահպանվեն, ինչը խիստ հավանական է և դա կլինի լավագույն սցենարը, ապա 2016 թվականի բյուջեի հարկային մուտքերը կթերակատարվեն մոտ 66 միլիարդով: Սակայն ավելի իրական է թվում, որ թերակատարումը կարող է հասնել 72-75 միլիարդ դրամի: Նշենք, որ 2015 թվականի բյուջե հարկային եկամուտները թերակատարվեցին 72.4 միլիարդ դրամով»,- մասնավորապես, գրում է թերթը:

Դիտվել է 40 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy