Բյուջեի փողի թալանը 700 մլն դոլար է

179090Հայաստանի բյուջեի փողի թալանը 700 մլն դոլար է: Այդ մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ԱԺ-ում 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նրա խոսքով, փողի ամենամեծ թալանը գնում է մինչեւ բյուջե մտնելը: «Տնտեսությունը կենտրոնացվել է մի քանի ընտանիքների ձեռքում՝ օլիգարխ, օլիգոպոլ, ինչպես ուզում եք՝ անվանեք: Նրան օգտվում են բազմաթիվ ապօրինի արտոնություններից և չեն մուծում բյուջե այն հարկերը, որոնք պարտավոր են մուծել», — ասաց Զուրաբյանը: Միջազգային կառույցների վերլուծությամբ, Հայաստանի նման երկրի համար հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պիտի լիներ 21%: Այդ դեպքում ՀՆԱ-բյուջեի ծավալը կկազմեր 3.6 մլրդ դոլար, հավելեց Լեւոն Զուրաբյանը:

Պատասխանելով հարցին՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշել է, որ պետական եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին (ներառյալ սոցվճարները, որոնք միացվել են եկամտային հարկին) կազմում է 23%-ից ավելի, ինչը խելամիտ ցուցանիշ է: «Թեեւ բյուջեի եկամուտները էկոնոմիկայի նախարարության լիազրություներից դուրս են, սակայն կարելի է արձանագրել որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն», — նշեց նախարարը:

Աղբյուրը այստեղ

 


Այս թեմայով