ԲՀԿ պատգամավորները ԱԺ են եկել Արցախի դրոշներով

Ազգային ժողովում այսօր սկսվեց արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է երկու հարց (օրենքի 2 նախագիծ)․1 «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,

2 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Մինչ այդ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ․ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց սեղանին դրեցին Արցախի պետական դրոշը։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում իրենց քայլը, ասաց. «Սա խորհրդանշում է, որ Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է»:

Ըստ պատգամավորների՝ այս ակցիան ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների է, որոնք, ըստ էության, հայկական կողմի համար անընդունելի են:

Այս թեմայով