ԲՀԿ-ում մթնոլորտը թեժ է. որոշներից հաշիվ են պահանջել

big_2eb830260«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը երեկ հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից: Նա հայտարարել է, թե հրաժարականն իր անձնական որոշումն է: Սակայն «ՉԻ» տեղեկություններով, այդ որոշումը հաջորդել է ԲՀԿ ներսում թեժ քննարկումներին:

Մասնավորապես, ԲՀԿ ներսում թեժ քննարկումներ են եղել Վահան Բաբայանի եւ Միքայել Մելքումյանի վերջին ամսիների պահվածքի վերաբերյալ:

Նախ՝ անդրադարձ է եղել ուրբաթ օրը ԱԺ նիստում Միքայել Մելքումյանի հայտարարությանը, թե «Ո՞նց եղավ, որ 5-հոգանոց խմբակցություն ունեցող կուսակցությանը հրավիրում են քաղաքական համագործակցության, բայց 30-հոգանոց խմբակցություն ունեցող քաղաքական ուժին չեն ասում»: Սկզբում Մելքումյանից հաշիվ են պահանջել, թե Ի՞նչ սկզբունքով է նա ամբողջ խմբակցության անունից խոսում եւ այդպես վարկաբեկում: Այնուհետեւ անդրադարձ է եղել Վահան Բաբայանի պահվածքին, քանի որ նա էլ մշտապես պաշտպանել է ԲՀԿ-ի՝ կոալիցիա գնալու թեզը, այդպես հակադրվելով կուսակցության ընդհանուր շահերին:
ԲՀԿ-ում Բաբայանին ասել են, որ եթե նա համաձայն չէ խմբակցության դիրքորոշումների հետ, լավ կլինի՝ խոսնակի պարտականություններից հրաժարվի: Բաբայանն էլ միանգամից ընդունել է այդ առաջարկը՝ ասելով, որ ինքն այսուհետ ցանկանում է ներկայացնել իր անձնական տեսակետը, այլ ոչ թե ԲՀԿ-ինը:

«ՉԻ» աղբյուրները պնդում են, որ որքան էլ ԲՀԿ հիմնական կորիզը չընդունի եւ մերժի Բաբայանին ու Մելքումյանին, նրանք, միեւնույն է, չեն համարձակվի կուսակցությունից դուրս գալ, քանի որ չեն կարողանա տեղավորվել որեւէ այլ կուսակցությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 76 անգամ
 


Այս թեմայով