ԲՀԿ-ում կստեղծվի Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող հանձնաժողով

46_2«Էրեբունի-Պլազա» հյուրանոցի կոնգրես սրահում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հերթական անդամագրումը։ Ինչպես հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցական անդամատոմսեր հանձնեց Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդի համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչների։ ԲՀԿ-ին անդամագրվողների զգալի մասը երիտասարդներ են, ուսանողներ, մտավորականներ։

ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ առաջիկա օրերին ԲՀԿ-ում կստեղծվի մշտական հիմունքներով գործող հանձնաժողով, որը զբաղվելու է Հայաստանում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների խնդիրներով։ Հանձնաժողովը կղեկավարի «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին, ով եւս ԲՀԿ անդամատոմս ստացավ։

Առաջիկայում ԲՀԿ-ի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովը կհրավիրի իր անդրանիկ նիստը։

 

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով