Home » ՄԱՄՈՒԼ » ԲՀԿ-ում լռություն է՝ «խորունկ-խորհրդավոր»

ԲՀԿ-ում լռություն է՝ «խորունկ-խորհրդավոր»

ԲՀԿ-ում լռություն է՝ «խորունկ-խորհրդավոր»: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Ռուսամետի խոր համբավ ունեցող այս կուսակցության ձայնը այդպես էլ չլսվեց Մաքսային միության առնչությամբ։ Մինչդեռ, որպես քաղաքական միավոր, պարտավոր էր հստակ դիրքորոշում ունենալ, հայտարարությամբ հանդես գալ, ինչպես ընդունված է քաղաքական պրակտիկայում, ինչպես վարվեցին մնացյալ կուսակցությունները, մանավանդ որ ինքը խորհրդարանական երկրորդ ուժն է:

231564571381209187

Նույնն էլ Զառա Փոստանջյանի պահով: Թե ինչ «կուլիսային, ենթակուլիսային» մտքեր ունեն այնտեղ, ինչ գործընթացների են մասնակից կամ ոչ մասնակից, չենք կարող ասել, բայց որ համավոր հարսի նման էլի լռել են ԲՀԿ-ում, դա նույնպես «արձանագրված» փաստ է:
Եվ դա այն դեպքում, երբ անգամ «Ժառանգությունն» է բլբուլ կտրել ու ասում` մենք չէինք անի այդպես, ԲՀԿ-ում լռություն է` խորունկ-խորհրդավոր:

Բայց եւ խիստ հասկանալի»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 45 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy