ԲՀԿ–ն ևս մասնակցելու է ՀԱԿ–ի հանրահավաքին

bhk«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկել մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին մասնակցելու հարցը, սակայն ԲՀԿ անդամներից որևէ մեկը կաշկանդված չէ մասնակցել դրան։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

–Մեզանից ցանկացած ոք ազատ է լինելու գնալ այնտեղ, և ես ինքս՝ անձնապես, այդ հանրահավաքին ներկա լինելո՛ւ եմ,–նշել է Ն. Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ ոչ միայն ինքը, այլև ԲՀԿ–ի բազմահազար անդամները որևէ կերպ կաշկանդված չեն լինելու մասնակցելու ՀԱԿ–ի հանրահավաքին։

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով