ԲՀԿ-ն քաղաքապետի իր թեկնածուն է առաջադրում

bhk_maralik.thumb«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Աբրահամ Մանուկյանը և ԲՀԿ քաղխորհրդի անդամ Միքայել Մելքումյանի հանդիպել են կուսակցության Մարալիկի տարածքային կառույցի ակտիվի հետ, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 13-ին կայանալիք Մարալիկի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել է կուսակցության Անիի տարածքային կառույցի պատասխանատու Արտակ Ավդալյանի թեկնածությունը։

Կուսակցության ակտիվը ստացել հստակ հանձնարարականներ՝ թեկնածուի քարոզարշավը կազմակերպելու, ինչպես նաեւ՝ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։

Ավելի ուշ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի ԲՀԿ մարզային խորհրդի պատասխանատուների հետ։ Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ԲՀԿ մասնագիտական հանձնաժողովի պատրաստած դիտողություններն ու առաջարկները։

Շիրակի մարզային խորհրդի պատասխանատուներին տրվել է հանձնարարական՝ ԲՀԿ շարքերի հետ քննարկել ներկայացված փաթեթն ու մարզային խորհրդի եզրակացությունը փոխանցել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ։

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով