ԲՀԿ-ն փորձում է հավաքել առաջին «պտույտի» ժամանակ «քամուց քշվածներին»

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստը«Քանդման երկրորդ «պտույտի» գնացող ԲՀԿ-ն փորձում է հավաքել առաջին «պտույտի» ժամանակ «քամուց քշվածներին»։ Ժամանակին ԲՀԿ-ից իր հեռանալու մասին հայտարարած, այժմ «դարձ ի շրջանս յուր» գործած Վարդան Բոստանջյանին կհաջորդի Արամ Սաֆարյանի «մուտքը», եթե վերջինս համաձայնի, որովհետև նախկին ԲՀԿ-ականին շատ «փիս» նեղացրել են ծառուկյանական օրերին։ Սակայն ամենաէկզոտիկը Վարդան Օսկանյանի վերադարձի մասին խոսակցություններն են։ Ինչպես տեղեկացրեց մեր ԲՀԿ-ական զրուցակիցը, այդ մտայնությունը կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մոտ միշտ է եղել՝ հաշվի առնելով Օսկանյանի կապերը։ «Սակայն շատերիս համար դա նոնսենս էր, որովհետև նախ Օսկանյանն ինքը նպաստեց, որ ԲՀԿ-ն քանդվի, ապա՝ նա միայն դրսի համար է Օսկանյան։ Երբ Ծառուկյանի պնդմամբ գլխավորեց Երևանի քաղաքապետի համամասնական ցուցակը, մենք տեսանք, թե Օսկանյանը որքան պատրաստ չէ նման պայքարի, և եթե նա չլիներ, ԲՀԿ-ն շատ ավելի մեծ ձայներ կհավաքեր այդ ընտրություններում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով