ԲՀԿ-ն սկսել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքը

 13473881_10202019845093554_545295508_nԱյսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուների համակարգող խորհրդի նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ ղեկավար կազմը ներկայացրել է կատարված աշխատանքի եւ առաջիկա անելիքների հաշվետվություն։ Օրակարգի հիմնական հարցը եղել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուները ներկայացրել են այն համայնքները, որտեղ առաջադրվելու են ԲՀԿ թեկնածուներ։ ԲՀԿ Գյումրու եւ Վանաձորի տարածքային կառույցների պատասխանատուների հետ քննարկվել են նշյալ քաղաքներում ընտրություններին մասնակցելու ռազմավարությունն ու ծրագիրը։ ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուների հետ քննարկվել են նաեւ ընտրական հանձնաժողովների լիցենզավորման ընթացքի հետ կապված խնդիրներ։ Արդեն իսկ կազմված ժամանակացույցի համաձայն՝ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները վաղվանից վերսկսում են մարզային հանդիպումների շարքը, եւ առաջին մարզը, որտեղ վաղը կլինեն ԲՀԿ ներկայացուցիչները՝ Արագածոտն է։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Դիտվել է 53 անգամ
 


Այս թեմայով