Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԲՀԿ-ն չի պայքարի Սահմանադրական բարեփոխումների դեմ

ԲՀԿ-ն չի պայքարի Սահմանադրական բարեփոխումների դեմ

BHKԲարգավաճ Հայաստան կուսակցությունը չի պայքարի Սահմանդրական բարեփոխումների դեմ: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված ԲՀԿ-ի դիրքորոշումը ենթարկվել է փոփոխությունների. «Հենց հիմա ԲՀԿ քաղաքական խորհրդում մասնագիտական մակարդակով քննարկումները շարունակվում են, բայց ԲՀԿ-ն պետք է կայացնի քաղաքական որոշում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մելքումյանը՝ ավելացնելով, որ վերարտադրության հարցը հանում են.«Ներկա փուլում հայտարարվել է, որ վերարտադրության մեխանիզմը գոյություն չունի: Այսօր կառավարությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները, որովհետև ճնշված է նախագահի ինստիտուտի կողմից: Խնդիրներ կան նաև ներքին և արտաքին կայունության խնդրի հետ կապված»,-հավելեց նա:

Դիտվել է 74 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy