ԲՀԿ-ն «ոտից գլուխ» փոխում է հանձնաժողովի բոլոր անդամներին՝ իր մարդկանցով

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստը«ԲՀԿ-ում, հանրաքվեին ընդառաջ, տրանսֆորմացիա է տեղի ունենում: «Բարգավաճում» որոշել են ոչ միայն հետ չընդունել իրենց «անառակ զավակներին», այլև Սերժ Սարգսյանի հետ հանդիպածներին անկյուն քշել՝ թույլ չտալով վերջիններիս հանրաքվեի ընթացքում մասնակցություն ունենալ հանձնաժողովների անդամների նշանակմանը, որպեսզի, ինչպես մեզ տեղեկացրին ԲՀԿ համակարգող խորհրդից, չասեն՝ «պարոն նախագահ, տեսեք-տեսեք՝ տեղամասերում մենք ինչ գործ ենք արել»։ Ընդ որում, խոսքը վերաբերում է այդ «աշխատանքներում» բազմահմուտ Մարտուն Գրիգորյանին, Սամվել Բալասանյանին, Բազմասեր Առաքելյանին, Մուշեղ Պետոյանին։ ԲՀԿ-ն «ոտից գլուխ» փոխում է հանձնաժողովի բոլոր անդամներին՝ իր մարդկանցով։

Էդքան լիցենզավորված մարդիկ ունեք, հարցրինք համակարգողներին։ Պարզվում է՝ ոչ միայն ունեն, այլև ժամանակին «ամբողջական հեղափոխության» գնացող Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին ուղարկել է սովորելու ոչ միայն անվճար դասընթացներում, այլև անձամբ վճարովի դասընթացներ է կազմակերպել, իրավաբաններ հրավիրել, որպեսզի ապագայում վերջիններս կարողանան պահել ԲՀԿ քվեները տեղամասերում։ Ու այս պահին լիցենզավորվածների թիվը ԲՀԿ– ում հասնում է 15 հազարի։ Չմոռանանք նաև, որ հանձնաժողովի նախագահները վճարվելու են 100, անդամները՝ 50 հազար դրամ՝ այդ աշխատանքի համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով