ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստը«Երեկ՝ ԱԺ աշխատանքների մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ խուսափում էին լրագրողներին հստակ պատասխանել՝ ի վերջո իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ  սահմանադրական փոփոխություններին:

Չնայած այս անորոշ վիճակին՝ այնուամենայնիվ երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն իր կարծիքը հրապարակային կհնչեցնի հոկտեմերի 5-ից հետո միայն:

Մինչ ԲՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել իր ծրագրերը, քաղաքական-հասարակական  շրջանակնները գիտեն՝ ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին:

Հիշեցնենք, որ խոսքն այն կուսակցության մասին է, որ ոչ վաղ անցյալում ամենաբարձրն էր բղավում, թե Հայաստանոնւմ չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի Սահմանադրության հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝  «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով