ԲՀԿ-ն միացավ ՀՀԿ-ը քարոզարշավին

ՀՀԿ-ԲՀԿ1«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կողմ է և սատարելու է ՍԴ բարեփոխումների իրականացմանը», — այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։
Պատգամավորը նշեց, որ կուսակցության ներսում եղել են հակասություններ բարեփոխումների հետ կապված, սակայն նախագիծը ներկայացվել է քննարկաման մասնագետների կողմից, որի արդյունքում կուսակցությունը որոշում է կայացրել սատարել բարեփոխումների իրականացմանը։
-Ասել ,որ ՀՀ նոր սահմանադրությունը իդիալական է, դա բարձրակոչ հայտարարություն կլինի, բայց այն նպաստավոր է հանրության համար, դա փաստ է, — ասում է Վահան Բաբայանը ։
Պատգամավորը նշեց որ հիմնական մասով ԲՀԿ-ի համար փաթեթն ընդունելի է, սակայն միևնույն ժամանակ չկան դոգմատիկ կետեր, անհրաժեշտության դեպքում ցանկացած կետ կենթարկվի քննարկման։
Վահան Բաբայանը նշեց, որ ԲՀԿ կուսակցությունը ևս մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին։

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով