ԲՀԿ-ն ՀՀԿ-ից լավ գիտի Հովիկ Աբրահամյանի պլանների մասին

hovikՀայաստանում որևէ ակցիա, հիմքում ունենալով նույնիսկ ազնիվ մղումներ, «մաքուր» չի մնում: Ասել է` մարդիկ արդարացիորեն դժգոհելով, դուրս են գալիս փողոց, սակայն որտեղից որտեղ գալիս, «կպնում» են քաղաքական ուժեր, որոնք մարդկանց նուրբ «լարերի» վրա իրենց քաղաքական հաշվարկներն են անում: Իբր «թև-թիկունք» են դառնում այդ շարժմանը, իրականում իրենց գծած սցենարով տանում զարգացումները: ՈՒ քանի որ բավականին հեշտ է նեղն ընկած մարդուն խոստումներով «սնելը», վերջիններս կամովին դառնում են այդ խաղի մասնակիցը:

Ի թիվս այլ ակցիաների, «Շրջանառության հարկի մասին» օրինագծի հետ կապված զարգացումները ևս «մաքուր» չմնացին: Առևտրականները բողոքում էին ոչ նպաստավոր օրինագծից ու… մեկ էլ ԲՀԿ-ն իր ծանր «հրետանիով» լծվեց գործի:

Երեկ ԱԺ-ի այս տարվա մեկնարկին կրկին հարցը թեժացրեց ԲՀԿ-ն, ու Գալուստ Սահակյանին «պարտադրեց» իր առանձնասենյակում կառավարության ներկայացուցչի հետ քննարկել այն: ՈՒշագրավ է, որ այս առաջարկը սկզբում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հնչեցրեց, ով, ավելի ուշ պարզվեց, ԱԺ նախագահից ավելի տեղեկացված է: Օրվա երկրորդ կեսին խորհրդարան եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և օրենքի հետ կապված փակ քննարկում անցկացրեց: Մինչդեռ ընդդիմադիրներին Գալուստ Սահակյանը կշտամբում էր. «Դուք ասում եք՝ բերեք մի հատ հանդիպենք Գալուստ Սահակյանի առանձնասենյակում, կառավարությունն էլ լինի, որ ասենք՝ ժողովո՜ւրդ, տեսեք հլը ինչ ենք անում: Մենք այդ  ճանապարհովգնացողըչենք, մենքխնդիրպիտիլուծենք: Մենքուզումենքայնպիսի վիճակ ստեղծենք, որ ցանկալի լինի այն մարդկանց, որոնք բողոքում են, ու ցանկալի լինի քաղաքական ուժերին: Վա՞տ բան ենք ասում: Չէ, դուք ասում եք, մենք, միևնույն է, արտահերթը կհավաքվենք կանենք, որ մի անգամ էլ ասեք՝ տեսեք, ժողովուրդ, մենք անում ենք՝ ձեր կողքին կանգնած ենք»: Փաստորեն, ընդդիմությունը, հստակ` ԲՀԿ-ն, ավելի տեղյակ է Հովիկ Աբրահամյանից ու գիտի նա ինչ «ճանապարհով գնացող» է, քան ՀՀԿ-ն` ի դեմս Գալուստ Սահակյանի:

Ինչևէ, այս օրենքի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն լսել նաև ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանից, ով, նախ, նկատեց, որ բողոքող քաղաքացիները կառավարության և նախագահականի դիմաց որոշակի քաղաքական ուժերի ուղղորդմամբ էին ակցիաներ անում: Մկրտչյանի դիտարկմամբ, շրջանառության հարկով աշխատող ոչ բոլոր սուբյեկտներն են դեմ այս օրենքին, քանի որ նրանց հարկը երկուսուկես տոկոսով թեթևացվում է: «Նրանք, ովքեր աշխատում են ստվերում, վախենում են իրենց շրջանառությունը ցույց տալուց, քանի որ 58,3 մլն դրամի սահմանագիծը հաղթահարելուց հետո ստիպված կլինեն ավելացված արժեքի հարկ վճարել: Պարտաճանաչ և օրենքի դաշտում աշխատող սուբյեկտները վնաս են կրում օրենքը շրջանցող սուբյեկտների պատճառով, իսկ քաղաքական որոշ ուժեր վերջիններիս ուղղորդում են»,- փաստեց Վահրամ Մկրտչյանը,-փոխանցում է Իրատես de facto թերթը:

Դիտվել է 121 անգամ
 


Այս թեմայով