ԲՀԿ-ն համալրվում է

Naira-Zohrabyan«Aravot.am–ի տեղեկություններով, աշխատանքի և սոցիայական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը կրկին ԲՀԿ-ին անդամակցեյու դիմում է ներկայացրել։ Մեր այդ տեղեկությունը հաստատեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ–ից դուրս էր եկեք 2010 թվականին։ Տիկին Զոհրաբյանը պարզաբանեց, որ Գևորգ Պետրոսյանն այն ժամանակ թողել Էր կուսակցությունը, քանի որ հասարակական սեկտորում այնպիսի աշխատանքի էր անցել որը ապակուսակցականություն էր պահանջում։ Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ այս տարիների ընթացքում Գևորգի հետ ընկերական հարաբերություններն իրենք պահպանել են, ավելին, իբրև պրոֆեսիոնալ իրավաբան, նա հաճախ է իր խորհրդատվություններով օգնել ԲՀԿ-ականներին։ Երեկ Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ-ին կրկին անդամագրվելու դիմում է ներկայացրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով