ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնի. Նաիրա Զոհրաբյան

231896241397415821«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայի մաս չի կազմի: Այս մասինՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս չմեկնաբանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելու որոշումը` նշելով, որ կարիք չի տեսնում կարծիք հայտնել «անձի նշանակման վերաբերյալ»:

«Երբ Հովիկ Աբրահամյանը կներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը, որը իհարկե պետք է չլինի Տիգրան Սարգսյանի տխրահռչակ կառավարության շարունակությունը, երբ մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում նորանշանակ վարչապետը, այդ ժամանակ էլ մենք կմեկնաբանենք և գնահատական կտանք»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:

 


Այս թեմայով