ԲՀԿ-ն կընտրի հանուն Սերժ Սարգսյանի

ԲՀԿԻնչպես հայտնի է Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնին առաջարկել է պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Երեկ Իշխան Զաքարյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետորտեղ էլ պարզ է դարձել, որ ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն կողմ են քվեարկելու, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն այս պահի դրությամբ դեռևս որոշում չունեն:

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները ԱԺ ԲՀԿ խմբակցությունում այս հարցի կապակացությամբ բավական թեժ իրավիճակ է: ԲՀԿ ընդդիմադիր թևը Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ կողմ է դեմ քվեարկելուն, իսկ կուսակցության գործարարները չցանկանլով նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները վատացնել ուզումեն կողմ քվեարկել: Չնայած այն հանգամանքին, որ ՎՊ-ի գործունեության դաշտից ԲՀԿ-ականները առայժմ դուրս են, սակայն նրանք այս հարցում ևս կլինեն Ազատիչի հետ՝ ինչպես եղան գլխավոր դատախազի ընտրության ժամանակ:

Դիտվել է 147 անգամ
 


Այս թեմայով