ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը. «Հրապարակ»

mushex-petoyan-nuniki-luri-«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿշարքերը, գուցե չդառնա կուսակցական, սակայն հոգով-սրտով կլինի ՀՀԿ–ական: Արթիկցի Պետոյանը, որոշ տեղեկություններով, իշխանությունից «դաբրո» է ստացել՝ Արթիկի 2017-ի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու։

Պատգամավորը մեր լրագրողին ասել է, թե դեռ նման որոշում չի կայացրել, սակայն չի էլ բացառել։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է առանց քաղաքական տանիքի մնացածներին չնեղացնել, ամեն մեկին «գործի դնել»։

Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին էլ, որը Գյումրիի քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ, խոստացել է նրա մարդկանց քաղաքի ավագանու ցուցակում ընդգրկել, իսկ իրեն՝ Գրիգորյանին, նորից խորհրդարան տանել»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով