ԲՀԿ-ն լուրջ հետաքրքրված է ազգային փոքրամասնությունների խնդիրներով

Naira-ZohrabyanՄոտ երկու ամիս առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում ստեղծվել է ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող հանձնաժողով, որի անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ կուսակցությանը բազմիցս տարբեր հարցերով դիմել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ կուսակցությունում որոշել են ունենալ մի համակարգող մարմին, որը կփորձի հանդիպել Հայաստանում բոլոր կազմակերպված ազգային փոքրամասնությունների հետ, որոնք 10-12-ն են, եւ հասկանալ նրանց խնդիրները:

«Որը լուծելի է օրենսդրության դաշտում՝ կփորձենք այդկեպ լուծել, բայց հիմնական խնդիրները համայնքային են, այս պահի դրությամբ որքան մենք գույքագրել ենք իրենց խնդիրները, համայնքային խնդիրներ են, իրենց մշակույթի, իրենց համայնքային գերատեսչությունների, ՏԻՄ-երի հետ առնչվող խնդիրներ են, այդ կառույցների պատասխանատուների առջեւ բարձրացվելիք խնդիրներ են, մշակույթի տուն, կիրակնօրյա դպրոց, մանկապարտեզ, որտեղ երեխաները կկարողանան իրենց ազգային լեզուն չկորցնել եւ այլն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նորաստեղծ հանձնաժողովը, որն ունի ձեւավորված աշխատակազմ, այժմ շրջում է ՀՀ-ի բոլոր մարզերում եւ հանդիպում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: «Ճիշտ գտանք, որ հանձնաժողովի նախագահն ամենամեծ համայնքի ներկայացուցիչը լինի, որը բավականին պրոֆեսիոնալ եւ շատ ակտիվ լծվել է այդ գործին, ՀՀ-ի ողջ տարածքում շրջում են եւ գույքագրում են համայնքների խնդիրները, որից հետո մենք կհասկանանք, թե ինչպես ենք շարժվում առաջ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ հանձնաժովի նախագահը եզդիական համայնքի ներկայացուցիչ Բորիս Մուրազին է:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով