ԲՀԿ-ն ինքնասպանություն կգործի՞

ԲՀԿՕրերս  «Ազատության» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հարցի  մի քանի օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», – ասաց Հրանտ Մարգարյանը:

ՀՅԴ նման պահվածքը սպասելի էր և վաղուց էր մամուլը գրում նման զարգացման մասին: Այս օրերին որոշակի շրջանականեր նաև խոսում են, այն մասին, որ մոտ ժամանակներս կոալիցիա կմտնի նաև ԲՀԿ-ն:  ԲՀԿ-ն դեռևս պաշտոնապես չի խոսել նման հնարավորության մասին, սակայն ակնհայտ է, որ ԲՀԿ-ն չի գնա նման քայլի: Այստեղ կա կարևորագույն մեկ գործոն՝ ի տարբերություն ՀՅԴ-ի, ԲՀԿ-ն ունի հանրային վստահություն և եթե կուսակցությունը շարունակի իր ակտիվ գործունեությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այն իր տեղը կապահովի նոր խորհրդարանում: Նույն բանը չի կարելի ասել ՀՅԴ-ի մասին, քանի որ այս ուժը արդեն իսկ մի քանի անգամ իրեն հայտարարելով ընդդիմություն վերջին պահին կանգնել է իշխանություններիկողքին և հիմա հանրությունը չի վստահում այս քաղաքական կառույցին: ՀՅԴ-ն չի կարող հայտնվել ԱԺ-ում, եթե չլինի իշխանության աջակցությունն ու թվանկարչությունը: Իիսկ ԲՀԿ-ն այս պահին նման խնդիր չունի և ավելին կոալիցիա մտնելը կուսակցության համար կլինի ինքնասպանություն և ՀՅԴ-ի հետ կհայտնվի միևնույն կարգավիճակում:

Դիտվել է 140 անգամ
 


Այս թեմայով