ԲՀԿ-ն դեռ սպասում է

Համայնքների խոշոռացման հետ կապված ԲՀԿ-ում միանշանակ մոտեցում չկաՍահմանադրական բարեփոխումների նախագիծը ընդդիմադիր դաշտում անորոշ իրավիճակ է ստեղծել: Դեռևս անհասկանալի է, թե ինչպես է ընդդիմությունը պայքարելու և արդյոք բոլորն են դեմ հրապարակված նախագծին: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումների թեման կեղծ օրակարգ է և չպետք է մտնել այդ քննարկումների մեջ: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ներկայացրած դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ն  կողմ է այս բարեփոխմանը և ՀՅԴ-ն կարծես թե պատրաստ է ՀՀԿ-ի հետ միասնական անցկացնել այս բարեփոխումները: Ժամանակին Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող ԲՀԿ դիրքորոշումը դեռևս անհայտ է։ Մենք փորձեցիքն հասկանալ, թե երբ ԲՀԿ-ն կներկայացնի իր վերջնական տեսակետը: Մեր հարցին, թե երբ կներկայացնի իր մոտեցումը  ԲՀԿ-ն, ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ասաց.«Մեր մասնագետների մանրամասն ուսումնասիրելուց հետո, մենք մեր եզրակացությունները կանենք հրապարակային։ Այս պահին կարող եմ ավելացնել միայն որ կլինի ողջամիտ ժամկետում»,-ասաց պատգամավորը, այդպես էլ չհստակաեցնելով, թե երբ է գալու ողջամիտ ժամկետը։

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով