ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում. Էնֆիաջյան

ԲՀԿ-ն գնում է ընտրությունների ԱԺ-ում առավելագույնս ներկայացվածություն ունենալու համար, լրագրողներին հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ առիթ են ունեցել հրապարկելու, որ տեղի համար հավակնություններ ունեն: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում», — ասաց Էնֆիաջյանը:

Նա նկատեց, որ իրենք ունեն քաղաքական ծրագրեր ու լավ կադրեր, որոնք իրենց նպաստը կարող են բերել երկրին:

«Եթե ասում ենք ժողովուրդն է որոշողը, ինչո՞ւ չեք թողնում՝ նա որոշի, ու ձևակերպմամբ եք հանդես գալիս, թե որ տեղն եք ուզում», — ասաց Էնֆիաջյանը:

Դիտարկմանը, թե արդեն իսկ պարզ է, որ «Իմ քայլը» ունենալու է մեծամասնություն խորհրդարանում, Էնֆիաջյանն ասաց. ««Պարզ են» մենք կիմանանք ամսի 10-ին ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո»:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն չի վախենում Փաշինյանին ընդդիմություն լինելուց, Էնֆիաջյանն արձագանքեց. «Մեր քաղաքական ուժը որևիցե դաշտում քաղաքական գործունեություն ծավալելուց վախի զգացողություն չի ունեցել»:

Այս թեմայով