Home » Real Politik » ԲՀԿ-ն աշխատում է Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վրա

ԲՀԿ-ն աշխատում է Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վրա

nairaԱյսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դևիսի հետ։ Քննարկվել է տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև՝ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներն ու դրանց հակազդելու օրենսդրական մեխանիզմների մշակումը։ Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:

ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ կուսակցությունը աշխատում է Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վրա, արդեն իսկ «գույքագրվել» են ընտրական գործընթացին միջամտելու բոլոր օրենսդրական սողանցքներն ու կուսակցությունն առաջարկելու է դրանք կանխելու օրենսդրական իր լուծումները՝ ընտրական գործընթացի օրինականությունը առավել վերահսկելի դարձնելու համար։

ԲՀԿ նախագահը նաև տեղեկացրել է, որ Ընտրական Օրենսգրքի մշակման փուլում, ինչը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ամենալրջագույն փաստաթուղթն է լինելու, պատրաստ են համագործակցել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ՝ համատեղ ներկայացնելու առաջարկների փաթեթ։

Բարբարա Դևիսը նշել է, որ պատրաստ են ակտիվորեն համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ ապագա Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումներում։

Դիտվել է 39 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy