ԲՀԿ ներկայացուցիչները այցելեցին եզդի փախստականներին

IMG_4625Այսօր ԲՀԿ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելեցին Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին: Եզդի փախստականները ԲՀԿ ներկայացուցիչներին հայտնեցին, որ Հայաստանը իրենց համար դիտարկում են որպես ոչ օտար երկիր և ուրախ են, որ այստեղ իրենց խնդիրներով հետաքրքրվում են նաև քաղաքական գործիչները: Եզդի փախստական Բշար Ղանմը իր շնորհակալությունը հայտնեց պատգամավոր Վահե ԷՆֆիաջյանին ամիսներ առաջ ԱԺ-ում ընդունելու և իրենց խնդիրները լսելու համար. «Մենք շնորհակալ ենք ձեզ: Դուք ամիսներ առաջ մեզ ընդունեցիք նաև Ազգային Ժողովում, իսկ այսօր այստեղ եք նաև ձեր կուսակցության ղեկավար տիկին Զոհրաբյանի հետ»,-ասաց Բշար Ղանմը: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր աջակցությունը հայտնեց եզդի ընտանքիներին և ասաց, որ իրենք նաև ԱԺ-ում են աշխատում Իրաքի եզդիների խնդիրների շուրջ և վստահ է, որ այն ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ ցեղասպանություն է եզդի ժողովրդի նկատմամբ, որը պետք է ընդունի ամբողջ աշխարհը: Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ իրենց հետ ընտանքիներին բերել են պահածոներ, որպեսզի ընտանքիները օգտագործեն իրենց կարիքների համար, ինչպես նաև կուսակցության ֆոնդից կհատկացնի 500 հազար դրամ գումար, որպեսզի այդ գումարներով ընտանքի կենդանիներ գնվեն. «Մենք ձեր կողքին ենք ամեն հարցում և մեզ այդքան հարազատ եզդի ժողովրդի ցավի նկատմամբ չենք կարող անտարբեր լինել: «ՍԻնջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության միջոցով կտեղեկանանք նաև ձեր հետագա խնդիրներին և ամեն բան անելու ենք, որպեսզի դրանք լուծվեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին ևս իր գոհունակությունը Հայտնեց ԲՀԿ ներկայացուցիչներին:

IMG_4618 IMG_4625 IMG_4629

Դիտվել է 323 անգամ
 


Այս թեմայով