ԲՀԿ-ի համագումարը կիսաբա՞ց է լինելու

 բհկԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը դռնփակ է լինելու:

ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ փետրվարի 15-ին, ժամը 13-ին «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության կենտրոնական գրասենյակում (Իսակովի 9 հասցե) տեղի կունենա ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը: Համագումարի առաջին նիստը անցկացվելու է դռնփակ։

«Ժամը 12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն։ Նիստից անմիջապես հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը։ Ինչպես նաեւ՝ կտարածվի մամուլի հաղորդագրություն եւ լրագրողներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Ուրիխանյանը։

 


Այս թեմայով