Home » Real Politik » ԲՀԿ-ը մի շարք պատգամավորներ նույնպես պահանջում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

ԲՀԿ-ը մի շարք պատգամավորներ նույնպես պահանջում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

նաիրաԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկում է հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, ժամը  17:00-ին հրավիրել արտահերթ նստաշրջան եւ քննարկել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նաեւ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը 

Սրա համար հարկավոր է, որ  24 ժամվա ընթացքում  կամ մինչ հուլիսի 28-ին ժամը 17:00-ն Ազգային ժողովի 44 պատգամավոր ստորագրի սահմանված ձեւաթղթի տակ, այսինքն համաձայնեն արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը, ինչից հետո Ազգային ժողովի նախագահը օրենքով սահմանված կարգով պետք է հրավիրի արտահերթ նստաշրջան: 

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունից ևս պատգամավորներ են միացել նախաձեռնությանը.«ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանը և Ռուբեն Գևորգյանը միացել են Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու պատգամավորական նախաձեռնությանը»,-ասաց Էլիզբարյանը:

 

Դիտվել է 421 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy