ԲՀԿ անդամները հետ են կանչվել միջազգային պատվիրակություններից. Նաիրա Զոհրաբյան

նաիրաԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միջազգային պատվիրակություններից  արդեն հետ է կանչել իր անդամներին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:«Միջազգային պատվիրակություններից բոլորը, այդ թվում նաև ես, հետ ենք կանչվել: Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ես քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե միջազգային պատվիրակություններից հետ է կանչվել Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը, ով ՆԱՏՕ-ի անդամ էր,
Միքայել Մելքումյանը, ով Սևծովյան համագործակցության հանձնաժողովի անդամ էր:

«Բոլորն արդեն հետ կանչված են, Գալուստ Սահակյանի գրությունը ստացել ենք, որ ձեր դիմումի համաձայն վերոնշյալ անձինք, այդ թվում ես, հետ ենք կանչվել պատվիրակությունների կազմից»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով