ԲՀԿ ակտիվիստին ծեծելու դեմ ընդվզողների թվում էր նաև Քոչարյանի եղբոր դուստրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության առջև ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծելու դեմ ընդվզողների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Նրա ներկայությունն ակամա հիշեցնում էր Քոչարյանի ժամանակներում տեղի ունեցած բռնությունները, որոնց կուլմինացիան մարտի 1-ն էր՝ ծեծված ժողովրդով ու 10 զոհով:

Թե այն ժամանակ ինչ ապրումներ են ունեցել Քոչարյանի հարազատներն այդ բռնությունների մասին հոդվածները կարդալիս, տեսանյութերը դիտելիս՝ դժվար է կռահել, սակայն կոնկրետ մեկ անձի նկատմամբ կիրառված բռնությունը դատապարտող ակցիային նրանց մասնակցությունն արդեն լուրջ առաջընթաց է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 135 անգամ
 


Այս թեմայով