ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը՝ որդու մահվան մասին

վարդեվան«Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն անբարոյականություն և լկտիություն Է անվանում որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին սպանելու և դին ավտոտնակում դնելու վարկածը։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։

— Պարոն Գրիգորյան, մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում ձեր որդու մահվան հանգամանքների մասին, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրականում եղել։

— Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ, շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա Էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում։ Դա առնվազն անբարոյականություն Է, լկտիություն, հենց այդպես Էլ գրեք։

— Այսինքն, ինքնասպանությո՞ւն է տեղի ունեցել իրականում։

— Ես չեմ կարող ասել, որովհետև դատաբժշկական փորձաքննությունը պետք Է տա եզրակացությունը։ Երբ տա, ինձ թվում Է բոլորը կիմանան։ Այդ վարկածն ավելի հավանական Է, բայց Էլի եմ ասում, դրա պատասխանը տալու Է փորձաքննությունը։ Իրավապահների նախնական կարծիքը դա Է, որ ինքնասպանություն Է։

— Իսկ ձեր կարծիքը ո՞րն Է

— Եթե տանն Է եղել, չեմ կարծում, որ որևէ մեկը կհամարձակվեր։

— Ի՞նչ նկատի ունեք։

— Դե նկատի ունեմ՝ տանն է եղել։ Հասկացա՞ք։

— Զառերով պաստառի պատմությունը կապ անե՞ր ինքնասպանության հետ, թե՝ ոչ։

— Դա ընդհանրապես կապ չունի, ընդհանրապես։ Որևէ շահարկում՝ ես ուղղակի խնդրում եմ… Ով շահարկում է իսկապես լկտիություն է անում։

— Այդ դեպքում ինչ-որ խնդիր պետք է ունենար նման քայլի դիմելու համար, որևէ խնդրի մասին տեղյակ եղե՞լ եք։

— Կներեք, էլ չեմ կարող խոսել։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 331 անգամ
 


Այս թեմայով