ԲՀԿ-ական թեկնածուն շատ է հարգում ՀՀԿ-ական մարզպետին

7290Արարատում նոյեմբերի 10-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես տեղեկացրել ենք, պայքարում են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հայկյանը եւ ԲՀԿ-ից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Վերջինիս հասցեին նախօրեին ԱԺ-ում բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց ՀՀԿ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ հայտարարելով, որ նա ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել է բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնել քվեարկել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին։

ԲՀԿ-ական թեկնածու Ս. Բարսեղյանը «Ժամանակի» հետ զրույցում  երեկ չցանկացավ պատասխանել մարզպետի մեղադրանքներին, բայց  ոչ էլ հերքեց նրա ասածները, միայն անընդհատ կրկնում էր, որ ինքը շատ է հարգում մարզպետին. «Ես մարզպետին շատ հարգում եմ, ես Գրիգորյանին շատ-շատ հարգում եմ»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով