«Բժշկին պարտադրել են վիրահատության ժամանակ կտրել Պավլիկ Մանուկյանի ոտքերը»

pavel_txa_hivandanoc-472x265Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությանը:

«Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է: Հիշում եք, Պավլիկի ոտքերին կրակել են գնդացրից, այսինքն ի սկզբանե կար միտումը: Ի դեպ, պատմողը բավականին մոտ առնչություններ ունի իշխանության շրջանակների հետ և պնդում էր իր տեղեկության հավաստիությունը: Ամեն դեպքում ինձ շատ իրական թվաց այս պատմությունը և ես սարսափ ապրեցի մարդուն ոչնչացնելու այսպիսի ցանկությունից»,- գրել է Ալեքսանյանը:

Դիտվել է 2,041 անգամ
 


Այս թեմայով