Բժիշկներն իրենց պատանդ չեն զգում. բժշկի մայրը մանրամասներ է ներկայացնում

87903Armtimes.com-ին հաջողվեց կապ հաստատել «Շտապօգնության» հերթապահ բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր՝ Հասմիկ Խեչոյանի հետ: Տեղեկացնենք, որ բժիշկն այս պահին ՊՊԾ գնդի տարածքում է, եւ ոստիկանութունը հայտարարում է, որ խումբը պատանդ է վերցրել իրենց աշխատանքը կատարող բուժանձնակազմին: Անահիտ Խեչոյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ.

«Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում»: Բժշկի մոր խոսքով՝ որդին փոխանցել է, որ իրենց բռնի ուժով չեն պահում, իսկ պարտավոր են մնալ, քանի որ այնտեղ վիրավոր մարդիկ կան:

«Երբ վերջացնեն, հուսով եմ, որ իրենք դուրս կգան»,- ասաց բժշկի մայրը եւ հավելեց, որ այս պահին հեռախոսն անջատված է, եւ ինքը որդու հետ խոսել է ավելի վաղ:

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 1,816 անգամ
 


Այս թեմայով